Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը.
Այսօր հյուրընկալվեցի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տանը։ Մեկ ժամից ավել զրուցեցի տիկին Ռիմայի հետ։ Նրան մի քանի գաղտնազերծված փաստաթուղթ փոխանցեցի Պետդեպի արխիվներից, որոնք վերաբերում են Կարեն Դեմիրճյանի գործունեությանը: Տիկին Ռիման ոչ մի բանի վրա չզարմացավ։ Չզարմացավ, որ ամերիկացիները տեղյակ էին Դեմիրճյանի և Գորբաչովի հարաբերություններից, չզարմացավ Օզալի ու Բուշի քննարկումից՝ Մեղրին Արցախի հետ փոխանակելու վերաբերյալ։ Ամեն ինչ շատ լավ գիտեր։ Իսկ ես շատ բան չգիտեի։ Նվիրեց իր հեղինակած գիրքը՝ նվիրված Կարեն Դեմիրճյանին, որտեղ շատ հարցերի պատասխաններ կան։
Հիանալի հայ կին է տիկին Ռիման։ Հայրենասեր, հյուրասեր և իմաստուն։ Իսկ Կարեն Դեմիրճյանի բացառիկ դերի մասին թե՛ երկրորդ, և թե՛ երրորդ Հանրապետության պատմության մեջ կարելի է անվերջ խոսել: