Ողբերգական դեպք Արաբկիր բժշկական կենտրոնում. ստացիոնար բուժման մեջ գտնվող 2-ամյա տղան մահացել է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք Արաբկիր բժշկական կենտրոնում. ստացիոնար բուժման մեջ գտնվող 2-ամյա տղան մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մեսրոպ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 6-ին, Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա տղայի մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի բնակիչ, Արթուր Ու.-ն է, ով ստացիոնար բուժման մեջ էր գտնվում Արաբկիր բժշկական կենտրոնում: Երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com