
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կառավարություններին կատարել իրենց պարտավորությունները կլիմայի փոփոխության կանխարգելման ուղղությամբ՝ նախազգուշացնելով, որ շարունակվող անկայուն զարգացումը և անզուսպ շահագործումը սպառնում են Երկիրը վերածել «խճի, անապատների և թափոնների» հսկայական կույտի, հաղորդում է AP-ն:
Հռոմի պապը կառավարություններին հորդորել է կատարել Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը, կարևոր դեր են խաղում կայուն զարգացմանը նպաստող բարեփոխումների խթանման գործում:
«Իրական վտանգ կա, որ մենք ապագա սերունդներին միայն խիճ, անապատներ և թափոններ կթողնենք»,- նշել է Հռոմի պապը: