ՀՀ նախագահի զարմանալի, շա՜տ զարմանալի տեսակը. Ստյոպա Սաֆարյան
Advertisement 1000 x 90

ՀՀ նախագահի զարմանալի, շա՜տ զարմանալի տեսակը. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանի հրապարակումը

ՀՀ նախագահի զարմանալի, շա՜տ զարմանալի տեսակը

Տեսա, որ երկու լրատվամիջոցի ուշադրությունից ու մի քանի ընկերների արքից չի վրիպել, որ այսօր տեղի ունեցած ՄԱՀՀԻ երիտասարդական ֆորումի աշխատանքները 10-15 րոպե ուշացումով են սկսվել, ինչի մասին ֆորումի մասնակիցներից Ռեսթարթ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ակնարկեց: Ու որքան էլ ՀՀ նախագահը չափազանց նրբանկատ ու բարեկիթր գտնվեց ուշացումն իրեն վերագրելու համար /կարևոր հեռախոսազանգերի պատասխանելու վրա հղումով/, ստիպված եմ ներկայացնել տեխնիկական մի մանրունք, որի պատճառով էլ Դավիթ Պետրոսյանի կողմից թյուրըմբռնում է եղել. Անի հյուրանոցի առջև, որտեղ պետք է այցելեր ՀՀ նախագահը, տևական հատված փակված է եղել ավտոմեքենաների ու զբոսաշրջիկների ավտոբուսի կողմից: Մոտ 10-15 րոպե անվտանգության ապահովման ծառայողների հետ սպասել ենք, որ գոնե զբոսաշրջիկներին սպասող այդ բավականին մեծ ավտոբուսը հեռանա, իսկ անմիջապես հյուրանոցի դեմը կայանած մարդատար ավտոմեքենայի վարորդին այդպես էլ չհաջողվեց գտնել: Կարծում եմ, Սայաթ Նովա փողոցի այդ հատվածին քաջատեղյակ մարդիկ հրաշալի պատկերացնում են այդտեղի վիճակը: Իսկ առանց առնվազն այդ երկու ավտոմեքենաներն իրենց կայանման վայրից հանելու հնարավոր չէր նախագահի ու նրան ուղեկցող ավտոմեքենայի կանգն ու նրան դիմավորելը: Բնականաբար նման տեխնիկական մանրունքի մասին ի լուր աշխարհի չէինք հայտարարի, իսկ ՀՀ նախագահն էլ շտապեց իր վրա վերցնել դրա պատասխանատվությունը, ինչը չափազանց բարձրացրեց նրա անձն ու տեսակը իմ աչքերում. գիտեք, մարդկանց մեծ մասը սիրում է իր սխալների համար պատասխանատվությունն ու մեղքը բարդել պատահածի վրա, մինչդեռ ՀՀ նախագահը անգամ իր վրա է վերցնում չեղած մեղքը: Դեհ, իսկ ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին կարող են վկայել նրա ելույթը, հարցուպատասխանը ունկնդրած մեր շրջանավարտները, ինչպես նաև դահլիճում հարց տալու համար վեր պարծված բազում-բազում ձեռքերը, որոնց մի մասին ցավոք նիստը վարող Gevorg Melikyan-ը չէր կարող ընդառաջել: Հասկանում եմ, որ լրատվամիջոցներին կամ մարդկանց մի մասին նման մանրունքներն էլ հետաքրքիր են, բայց քանի որ ես/մեր ինստիտուտն էր միջոցառման ու կանոնակարգի պատասխանատուն, բացթողումը մերն էր, այլ ոչ թե նախագահինը, իսկ այդ ամենին անտեղյակ Դավիթ Պետրոսյանն էլ թյուըմբռնում ունեցավ:

Հուսով եմ, սույն թյուրըմբռմանը անդրադարձած լրատվամիջոցները կտեղադրեն նաև սույն պարզաբանումը նույնպես, քանի որ ՀՀ նախագահն այդ ամենի հետ կապ չուներ, ավելին՝ խոստացված մեկ ժամից ավելին մնաց, փորձելով առավել մեծ թվով շրջանավարտների հարցերին պատասխանել, ինչը մեծապես նաև մեր շահերից էր բխում:

Իսկ նկարում տեսնում եք սույն պարզաբանմանն առնչվող դրվագը՝ երբ վերջապես նախագահի ավտոմեքենան կարողացավ կայանել Անի հյուրանոցի դեմ: Վերստին շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին այդ հետաքրքիր հանդիպման, Արցախյան հակամարտության, պատերազմի, բնապահպանական, հեղափոխության ու այլ թեմայով արված կարևոր հայտարարությունների համար ու հիացած եմ, որ այնքան իմաստուն պահեց, որ նույնիսկ իր վրա վերցրեց չարված մեղքը: