Սպարտակ Սեյրանյան. «Ապաքաղաքական ))»
Advertisement 1000 x 90

Սպարտակ Սեյրանյան. «Ապաքաղաքական ))»

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ապաքաղաքական ))

Մարդիկ, իհարկե, հասկանում են, որ «Ոչ բոլոր քննադատողներն են անպայման քեզ թշնամի և ոչ բոլոր գովերգողներն են անպայման քեզ բարեկամ» բանաձևը ճշմարիտ է բոլորի պարագայում: Բայց, միևնույն է. չեն սիրում քննադատողներին ու քնքշանք են տածում գովաբանողների հանդեպ: Մինչև մի գեղեցիկ օր անզուսպ գովաբանողները վերածվում են մեղադրողների ու հայհոյողների: Բայց, եթե կարծում եք, թե անգամ դրանից հետո նրանք բան են սովորում, ապա սխալվում եք. նրանք շարունակում են չսիրել արդեն նոր քննադատողներին ու քնքշանք տածել նոր գովաբանողների հանդեպ: Եվ, ամենակարևորը` նույնն անում են նաև նրանք, ովքեր այլոց մեղադրում են վերոնշյալ բանաձևից դասեր չքաղելու մեջ»:



Նման նյութեր