Լավ կլինի՝ հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի կառավարության անդամների՝ բանակում չծառայելու հանգամանքները. Զոհրաբ Եգանյան
Advertisement 1000 x 90

Լավ կլինի՝ հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի կառավարության անդամների՝ բանակում չծառայելու հանգամանքները. Զոհրաբ Եգանյան

Զոհրաբ Եգանյանի հրապարակումը.

Վարչապետի որդուն բարի ծառայություն ու քանի որ բանակում չծառայածների թեման մոտ 10 տարի ուշադրությանս կենտրոնում է, տեղեկացնեմ նաև, որ ծառայած են Առաջին նախագահի որդին եւ թոռը, Երկրորդի երկու որդիներից կրտսերը, Երրորդի եղբոր որդիները, գործող Նախագահի երկու որդիները Չեն ծառայել։ Փաշինյանի որդին առաջին դեպքն է, որ ծառայության է մեկնում «հրապարակային» ու հենց Արցախ։

Կեցցե Վարչապետի ընտանիքը ուլավ կլինի, որ մեկ հանձնաժողով էլ ստեղծի, որը կուսումնասիրի թե արդյոք օրենքի շրջանակներում է եղել ներկա կառավարության անդամների, այդ թվում փոխվարչապետների չծառայած լինելու փաստը։ Ի դեպ՝ կա նախարար, որ դեռ կարող է զորակոչվել, ոնց որ թե լավ էլ առողջ է։