Ֆրանսիացի երիտասարդ նկարիչ Saype-ն իր մասշտաբային աշխատանքի համար ընտրել է Լեյզան հովտի Շո-դե-Մոնտ լանջը: Նկարիչը պատկերել է 100х100 մ մեծությամբ պառկած հովվի, որը ծխամորճը բերանին պառկել է խոտերի վրա: Աշխատանքի համար պահանջվել է 5 օր՝ հայտնում է Le Journal de Montréal-ը:
Բնությունը չվնասելու համար Saype-ն աշխատանքում օգտագործում է բացառապես բնական և կենսաքայքայվող նյութեր, որոնք նա տարածում է մակերեսին:
Անձրևը և խոտի թարմացումը շուտով «կվերացնեն» հովվին:
Գիյոմ Լեգրոն իր աշխատանքներով ձգտում է հարգանք ներշնչել շրջակա միջավայրի նկատմամբ. «Ես հսկայական մարդ եմ նկարել, բայց բնության անսահմանության համեմատ՝ նա ոչինչ է»: