Խոշոր ավտովթար Փարաքարի «գաի պոստի» մոտ. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Փարաքարի «գաի պոստի» մոտ. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Փարաքարի «գաի պոստի» մոտ: ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Opel մակնիշի 35 RZ 032 համարանիշի և KIA մակնիշի 6585-18 HG տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, 2-ին էլ՝ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները իրենց ծառայողական ավտամեքենաներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Վրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com