Կալիֆորնիայի Ինդիո անապատի սրտում Բրեդլի Կուպերի հետ անցկացրած ռոմանտիկ ուիքենդից հետո, Իրինա Շեյքը ուղևորվել է Թուրքիա: Սուպերմոդելին ուղեկցել է լուսանկարիչ Մերթ Ալասը, ով հասցրել է լուսանկարել fashion-ի գրեթե բոլոր աստղերին:

«Թուրքական նախաճաշը իմ ռուս պստիկի հետ»,- այսպես է Instagram-ում մակագրել Մերթը Իրինայի նկարի տակ:

Նկատենք, որ վերջին ժամանակներում Շեյքի կազմվածքը բազում քննադատությունների է արժանացել: Նրան համարում եմ մոդելների ընդունված կազմվածքից հեռացած: Բայց միևնույն է, Նյու Յորքում տեղեի ունեցած մոդայի շաբաթվա ընթացքում մոդելը կրկին փայլել է իր կառուցվածքով:


elle.ru







