Տեսեք, մեր աչքի առջև անգամ ձևավորվում է ապաշխարանքի նախադեպը
Advertisement 1000 x 90

Տեսեք, մեր աչքի առջև անգամ ձևավորվում է ապաշխարանքի նախադեպը

Ռուբեն Շուխյանի գրառումը. «Հայաստանում իրոք որ ամեն ինչ հիմա շատ արագ փոփոխվում է ու դեռ էլի, լավ իմաստով, հաստատ կփոխվի, և իհարկե՝ թավշյա հեղափոխությունն առաջին հերթին փոփոխություն է բերում մարդկանց գիտակցության մեջ: Տեսեք, մեր աչքի առջև անգամ ձևավորվում է ապաշխարանքի նախադեպը, որը մեզ համար լրիվ նոր երևույթ պետք է համարել:

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, որը մեղադրվում էր հիմնադրամի գումարներից պարբերաբար առցանց խաղադրույքներ կատարելու մեջ, ներողություն է խնդրել լայն հանրությունից: «Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է: Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը»,- նշել է հիմնադրամի նախկին տնօրենը:

Եվ ահա, Արա Վարդանյանը փաստորեն ասել է այն, ինչը որ պետք է այսուհետ գիտակցի և անի ամեն իրեն հարգող պետական այր, որը հրաժարական է տալիս, մեղմ ասաց, ոչ մաքուր գործարքներում ներքաշված լինելու պատճառով: «Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»,- ազնվություն է գտել իր մեջ և ասել է Արա Վարդանյանը»:



Նման նյութեր