Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հուլիսի 9-ին Նյու Դելիից ոչ հեռու գտնվող Նոիդա քաղաքում բացել են Samsung-ի շարժական հեռախոսների արտադրության ֆաբրիկա:
Ինչպես հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, ձեռնարկությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 միլիոն գաջեթ և կդառնա աշախրհում խոշորագույնը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ֆաբրիկան կթողարկի տարբեր դասի ապարատներ՝ 100 դոլարից պակաս գնով ոչ թանկ հեռախոսներից մինչև ամենաարդիական մոդելների սմարթֆոնները:
Ձեռնարկությունը բացվել Է «Պատրաստիր Հնդկաստանում» ազգային ծրագրի շրջանակներում, որը նախատեսում Է արտասահմանյան ընկերությունների արտադրության տեղաբաշխում Հնդկաստանի տարածքում: Samsung-ն Էլեկտրոնիկայի խոշորագույն արտարդողներից մեկն Է և Apple-ի գլխավոր մրցակիցը գաջեթների շուկայում: Կորպորացիայի կենտրոնակայանը գտնվում Է Սուվոն քաղաքում (Հարավային Կոերա): Դրա անվանումը թարգմանվում Է որպես «երեք աստղ», որոնց ներքո, որոշ փորձագետների կարծիքով՝ ենթադրվել են ընկերության հիմնադիր Լի Բյոն Չհոլի (1910 – 1987) երեք որդիները: Անցյալ տարի ընկերության շրջանառությունը կազմել Է ավելի քան 220 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: