Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարեփոխումներ մաքսայինո՞ւմ…Ո՞րն է, որ վրացական մաքսակետում արագ անցնում ես և Հայաստանի մաքսակետում քեզ դիմավորում են լիքը սահմանապահներն ու մաքսայիննե՞րը, որ չորս տեղ ստուգո՞ւմ են և այն տևում է մոտավորապես կես ժա՞մ…
Նախ սահմանապահներն են ստուգում բեռնախցիկը, հետո նայում փաստաթղթերը, իջեցնել տալիս մեքենաների ապակիները, հետո մաքսային ծառայության սպան է պահանջում բացել բեռնախցիկը, հետո կրկին մաքսային սպան…
Ինչ է Վրաստանից հետո մենք մտնում ենք հատուկ հսկողության և հույժ գաղտնի գոտի՞…
Ի՞նչ բարեփոխում, չորս տեղ ստուգելով բարեփոխո՞ւմ եք տեսել… Տեսեք-տեսեք օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող հատել սահմանը… Լավ էլ հատում են, եթե ուզում են… Դե եկեք վեց տեղ ստուգենք, «ավելի բարեփոխվենք»… Ինչ է, վրացինե՞րն են չբարեփոխվածը…»: