Իզաբելլա Աբգարյան. «Մտածեք մայրերի մասին»
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Մտածեք մայրերի մասին»

«Էլ չեմ դիմանում, թողեք ասեմ?

Այսօր աշխատաշուկայում գնահատվում են 22֊ից 40 տարեկան, արտասահմանում կրթվածները:

Իսկ 40-ից 60 տարեկանների համար չափազանց դժվար է, եթե հանկարծ աշխատանքը կորցնեն ու ստիպված լինեն նորը փնտրել:

Էլ ավելի ծանր է այդ տարիքի կանանց համար, որոնք երեխաներ են ունեցել, ոտքի կանգնեցրել ու 40֊ի մոտ միայն հնարավորություն ստացել լիարժեք զբաղվել կարիերայով: Բայց .. կանգնում են փաստի առաջ. արտասահմանում սովորելու, ստաժ հավաքելու, լավ ռեզյումե ունենալու հնարավորությունը այլևս կորցրել են ու ոչ մրցունակ են դարձել հենց նրանց համեմատ, հանուն որոնց նվիրվել են երեխա ունենալու ու մեծացնելու գործին..

Ու հա, պիտի ասեմ, եթե իրենցից ամեն ինչ կտրած մամաները չլինեին, որտե՞ղից էին լինելու այսօրվա ֆավորիտ լավ կրթված, դրսում սովորած ջահելները:

Եվ ուրեմն, մտածեք մայրերի մասին»,- իր էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը:



Նման նյութեր