Երևանում հետաքննություն է սկսվել ԱԺ նախկին պատգամավորի 27-ամյա տղայի BMW X6-ի վառվելու փաստով. մեքենան վերածվել է մոխրակույտի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում հետաքննություն է սկսվել ԱԺ նախկին պատգամավորի 27-ամյա տղայի BMW X6-ի վառվելու փաստով. մեքենան վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար հունիսի 25-ին Երևանում Մոնթե Մելքոնյան փողոցում BMW X6-մակնիշի 20 ՍՍ 202 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23:15-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում: Հրդեհի վայր ժամանած թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը մարել է ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ նշված ավտոմեքենան պատկանում է 27-ամյա Սևադա Քոքոբելյանին, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի տղան է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com