Օգտատեր Նաիրա Իսահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մասիվի հիվանդանոցից եմ գալիս՝ բուժզննման էի: Չեմ կարող բառերով ասել, թե ինչ հոգեբանական մթնոլորտ էր: Ողջ անձնակամը հուսահատված էր հիմնարկի տնօրենի հրաժարական ներկայացնելու նախարարության պահանջից: Բժիշկս ասեց՝ պատրաստվում են լուրջ քայլերի, քանի որ անարդար են համարում բուժհիմնարկը ոտքի կանգնացրած ղեկավարի նկատմամբ էսպիսի քայլը: Ճիշտն ասած, կիսում եմ նրանց կարծիքը:
Ցավում եմ, որ թացն ու չորն այս աստիճան խառնվել են մեր երկրում: Ցավում եմ, որ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել են համակարգի կայացմանը»: