Վերջին օրերին Հայաստանում առկա բարձր ջերմաստիճանով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Եթե սովորական օրերին ստանում էինք մոտ 650 զանգ, ապա այս շոգ եղանակով պայմանավորված կանչերի թիվն ավելացել է, այժմ մինչև 730 կանչ ենք ստանում: Ավելացել է հիվանդանոցներ տեղափոխոխելու թիվը: Եթե նախկինում կանչերի մոտ 18-20 տոկոսի դեպքում էր լինում հիվանդանոցի տեղափոխում, ապա հիմա՝ 22 տոկոս »,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Կանչերը պայմանավորված են սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններով, բարձր ջերմությամբ, աղեստամոքսային խնդիրներով: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ կանչերը վերաբերում են և՛ մեծահասկաներին, և՛ երեխաներին: