ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան, երգիչ Հովհաննես Բաբախանյանը նշել է իր 50 ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել հարազատների մասնակցությամբ։
Հովհաննես Բաբախանյանը որոշել է օրը նշանավորել նաև իր ամուսնության 25–ամյա և գործունեության 35–ամյա հոբելյանները տոնելով։
Արծաթե հարսանիքի առթիվ դերասանն ու կինը` Մերի Մսրյանը, կրկին պսակադրվել են և երկրորդ անգամ միմյանց հավերժ սիրելու երդում տվել։ Մերին հյուրերին ներկայացել է հարսի զգեստով։
Օրվա լուսանկարները դերասանի կինը հրապարակել է Ֆեյսբուքում։