Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են Volkswagen-ն ու Renault-ը. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են Volkswagen-ն ու Renault-ը. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ներքին Պտղնի գյուղում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Ներքին Պտղնի գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Նարեկ Մանուկյանի վարած Vokswagen մակնիշի 29 Ս 101 համարանիշի և 54-ամյա Սպարտակ Մնացականյանի վարած Renault մակնիշի 35 ԼG 180 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդ Ս. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Ս. Մնացականյանը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Ն. Մանուկյանը՝ սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com