Սկանդալ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի շուրջ. կան կասկածներ, որ նա իր տղաներին բանակից ազատել է կեղծ հիվանդությամբ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Սկանդալ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի շուրջ. կան կասկածներ, որ նա իր տղաներին բանակից ազատել է կեղծ հիվանդությամբ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանությաւն Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում հաշվառված 24-ամյա Տիգրան Խաչատրյանը, Գորիս քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցում հաշվառված 22-ամյա Տրդատ Խաչատրյանը, 16 տարեկան դառնալով, զինվորական կոմիսարիատւմ անցել են համապատասխան կցագրման, որտեղ էլ ճանաչվել են պիտանի ժամկետային զինվորական ծառայության համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրանից հետո Տ. և Դ. Խաչատրյանները առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են «նևրասթենիա թեթև արտահայտված» ախտորոշմամբ հիվանդներ ու դրա արդյունքում ստացել են տարեկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետոի հատկանիշով եղբայրները հաշվառվել են պահեստազորում:

Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Սուրիկի Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազտավելու հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել անհրաժշետ փաստաթղթեր, այդ թվում՝ բժշկական, որոնք օգտագործելով, ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ՝ Սուրեն Խաչատրյանի տղաներն են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com