Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում-քննարկում. orer.eu (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում-քննարկում. orer.eu

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագրով հանդիպում-քննարկում տեղի ունեցավ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հյուրասրահում՝ կրթության կազմակերպիչների, փորձագետների, ուսուցիչների, դասախոսների և կրթության խնդիրներով շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Փորձագետների խոսքով՝ կրթական համակարգի խնդիրների բարձրաձայնումը, անաչառ քննարկումն ու լուծումների առաջարկն կարևոր նախաձեռնություն է, քանի որ դրա միջոցով է հանրությունն տեսակետները ներկայացնում: Հյուրերի դիտարկմամբ այսօր նոր կառավարությունն էլ կարծես ուշադիր է հանրային քննարկումներին, ինչը հուսադրում է, որ նշված խնդիրները, առաջարկներն ու լուծումները նպաստելու են համակարգի հիմնային բարեփոխմանը:

«Այն, ինչ որ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ էֆեկտ է տվել: Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է ավելի լավ լիներ»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ դա պայմանավորելով նախկին ԿԳ նախարարների՝ հանրային կարծիքի նկատմամբ բացարձակ անուշադրությամբ: Նրա խոսքով՝ բազմաթիվ լավ փաստաթղթեր մնացել են չիրականացված, բազմաթիվ լավ առաջարկներ լսելի չեն դարձել կառավարման համակարգի ինքնաբավության պատճառով: «Կրթության համակարգին վերջին տարիներին հասցված ամենամեծ վնասներից մեկը անգլերեն սըլյուշընիզմ (solution-որոշում) կոչված մոտեցումն է՝ «մենք գիտենք, թե ինչ պետք է անենք»-ը»:

Ամբողջությամբ՝ orer.eu