Արտակարգ դեպք Երևանում. 32-ամյա կինը առավոտյան «Հաղթանակ», կեսօրին՝ «Կիևյան» կամուրջներից փորձել է ինքնասպան լինել. 2 դեպքում էլ նրան փրկել են ոստիկանները. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. 32-ամյա կինը առավոտյան «Հաղթանակ», կեսօրին՝ «Կիևյան» կամուրջներից փորձել է ինքնասպան լինել. 2 դեպքում էլ նրան փրկել են ոստիկանները. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ», կամրջի վրա ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և ցանկանում է նետվելով՝ ինքնասպան լինել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տևական ժամանակ բանակցույթուններ են վարում կնոջ հետ և կարողանում են նրան վտանգավոր եզրագծից դուրս բերել, որից հետո տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նապապատրաստվում:

Նույն օրը ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներին Կիևյան կամրջի վրա մոտեցել ն մի քանի քաղաքացիներ և հայտնել,որ մի կին անցել է կամրջի արգելապատնեշը և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետելով: Ոստիկանության ծառայողները կարողանում են համոզել այդ կնոջը, որպեսզի նա հետ կանգնի այդ ծայրահեղ քայլից, որից հետո ոստիկանները նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվում է 2 դեպքում էլ ինքնապսանության փորձ կատարողը Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթևիկ Գ.-ն է, ով պատճառաբանել է, որ անձնական խնդիրների պատճառով է ցանկացել ինքնասպան լինել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com