Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. անձի առևանգման մեղադրանքով 31–ամյա կալանավորի դին հայտնաբերվել է դատական բաժանմունքի լոգարանում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. անձի առևանգման մեղադրանքով 31–ամյա կալանավորի դին հայտնաբերվել է դատական բաժանմունքի լոգարանում. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 6 դատական բաժանմունքում:

Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում նշված բաժանմունքի լոգարանում առաստաղի կոյուղու խողովակից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հաշվառված 31-ամյա Արմեն Աղաջանյանը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաաղքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեեն վարչական շրջանների քննչական խումբը՝ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Ա. Աղաջանյանը կալանավորված էր ՀՀ քր. օր.-ի 133 հոդվածի 3-րդ մասի (անձի առևանգում) մեղադրանքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com