Երևանի Նորագավիթ թաղամասում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 13-ին ժամը 21:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են Mercedes C մակնիշի (վարորդը՝ Լ. Հ., ծնված 1990 թ.) և Lada 21014 մակնիշի (վարորդը՝ Գ. Ն., ծնված 1993 թ.) ավտոմեքենաները: Գ.Ն.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: