Սև կատուն, գործելն ու սերը. ինչով է հայաստանցի բիզնես-մարզիչը զարմացնում վեց տարեկանից. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սև կատուն, գործելն ու սերը. ինչով է հայաստանցի բիզնես-մարզիչը զարմացնում վեց տարեկանից. armeniasputnik.am

Երևանի ծայրամասում մի հետաքրքիր մարդ է ապրում` բիզնես-մարզիչ Նառա Չիրկինյանը, որի համար գործելը պարզապես կենսական անհրաժեշտություն է դարձել։ Նա վառ ու ջերմ է դարձնում իրեն շրջապատող աշխարհը։

Հարմարավետ բնակարան, գործած իրեր և խորհրդավոր սև կատու, որը դիմավորում է բոլոր հյուրերին։ Հենց այսպիսի մթնոլորտում է ապրում ու ստեղծագործում Նառա Չիրկինյանը։

Երևանցի բիզնես-մարզչի բնակարանի գրեթե բոլոր անկյունում կարելի է կատուներ տեսնել` նկարած, ասեղնագործած, քանդակած։ Նառան բացատրում է. «Սիրում եմ, երբ բնակարանը հոգի է ունենում։ Սիրում եմ, երբ շուրջս հարմարավետ է։ Իսկ կատունե՞րը։ Նրանց սիրում եմ բնավորության համար, ազատասիրության… Երևի դրանով նման եմ նրանց»։

Նառան բացում է հյուրասենյակի դուռը` սեփական ձեռքերով կերտած գլուխգործոցները ցույց տալու համար։ Գործել սիրել է մանկուց։ Վեց տարեկանից իր համար ժիլետներ, բլուզներ և զգեստներ է գործել։

«Երբ տեսնում էին` ինչպես եմ հագնվում, բոլորը կարծում էին, որ հարուստ ընտանիքից եմ։ Բայց ես պարզապես ինքս էի ստեղծում այն, ինչ ուզում էի»,- պատմում է բիզնես-մարզիչը։

Այսօր նրա տանը գրեթե ամեն ինչ գործած է` աթոռները, բազկաթոռները, բազմոցը, ծածկոցները։

Նառան համոզված է, որ ձեռագործությունը ոգեշնչում է։ Ասում է` երբ շուղերը տան ներքին հարդարանքի համար հերթական գլուխգործոցն են ստեղծում, ուղեղը երկու անգամ արագ է մտածում։

«Տեսնո՞ւմ եք։ Գործած ծածկոց է, իմ ձեռքի աշխատանքն է»,- Նառան ցույց է տալիս մահճակալը։

Իսկ կատուն ակնհայտ ցույց է տալիս, որ հյուրերի հետ շփվելու ցանկություն չունի։ Նա թաքնվում է տիրուհու պատրաստած ծածկոցի տակ, մի քիչ ֆշշացնելուց հետո սողոսկում է լոգասենյակ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am