
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլի խոսնակը պետք է զուսպ լինի, գործի մեջ միշտ հիշի, որ ինքը ներկայացնում է իր ղեկավարին ու կառույց, իսկ երբ սկանդալի մեջ է հայտնվում, իր ղեկավարին է դնում վատ վիճակի մեջ: Սա Կարպիսի մասին, ով անհասկանալի ու անընդունելի ձևակերպումներ էր օգտագործել Ռոբերտ Աբաջյանի մասին խոսելիս, իսկ ընդհանրապես, տղեք ջան խոսելը, տեսակետ պնդելն ու կիքսեր չտալը փորձ ու գիտելիք է պահանջում, երբ միանգամից վերևում եք հայտնվում, մի քիչ սկզբնական շրջանում զուսպ լինելն ու փորձառուների հետ խորհրդակցելը չէր խանգարի:
Հ.Գ. Երկու օր Արցախում էի, Ռոբերտի, Քյարամի ու մյուս տղերքի արածով է, որ այլևս դուխը միլիոն է զորքի»: