
Սիրելի’ հոգևորականներ, եղբայրաբար խնդրում եմ դադարեցնել իշխանության ներկայացուցիչներին ուղղված ձեր խնդրագրերը, որոնք որոշ պաշտոնյաների մոտ գուցե ինքնագոհ ժպիտ են առաջացնում: Հայոց Եկեղեցին դեռևս ունի թե’ հոգևոր, թե’ մտավոր և թե’ ֆիզիկական ներուժը` պաշտպանելու իր սրբությունները, արժեքները, պատիվը որևէ տեսակ ոտնձգությունից և չեզոքացնելու բոլոր ապազգային, հակաքրիստոնեական վտանգները` ուղղված նահատակության ճանապարհով ազգ փրկած և ազգային ու համամարդկային արժեքներ կերտած մեր Սուրբ Եկեղեցու դեմ: Պողոս առաքյալը հուշում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»: