Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։
«Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,-նշված է նախարարի գրառման մեջ: