«Տոտալ սաղին փչացնել հանուն «փրկիչ» անվան, դա սխալ ա ու ոչ մարդավարի»
Advertisement 1000 x 90

«Տոտալ սաղին փչացնել հանուն «փրկիչ» անվան, դա սխալ ա ու ոչ մարդավարի»

Երկար ստատուս, որը շատ շատերիդ դուրը չի գա, բայց դե էդա:

Ուրեմնս մի հատ խնդրի եմ ուզում անդրադառնամ, որը, ըստ իս, պետք է պարզաբանվի:
Նոր Հայաստանի առաջին իսկ օրվանից մինչև օրս, ոչ մի անգամ ոչ մի դրական բառ չասվեց նախորդ բոլոր կառավարությունների արածների մասին, ավելին, երկրորդ օրը կյանքում նախարարությունից գլուխ չհանած մարդիկ եկան պաշտոնի ու ոտի վրա արդեն մենակ կոռուպցիայից էին խոսում ու մի դրական բան չասին, գոնե հիմա ասեին` ախպերներ նախորդներին մերսի, որ մինչև օրս ոչ մի գործով չենք զբաղվել, զատո ամեն ինչ «ժամացույցի նման» աշխատումա:
Բան չունեմ ասելու, բոլոր նախորդների արարքների մեջ կոռուպցիա եղելա ու լավա, որ հիմա դրանք ուզումա վերանա, բայց դե չի կարելի էս տիպի սաղին փչացնել:
Ուզում եք ասեք, որ էս երկրում ոչ մի լավ բան չկար, ոչ մի նորմալ նախարար, փոխնախարար և այլ պաշտոնյաններ չկար ու վդրուգ բերեցիք էլի էտ հրաշքներին ու հիմա իրանք փրկում են:
Ընդունում եմ, որ որպես հեղափոխություն կատարած շատ տեղին քննադատում եք նախորդներին, բայց երբ մարդ ով միայն հայտնի է նրանով, որ ինչ որ մեկի ամուսիննա ու պաշտոն ստանալու երկրորդ օրը արդեն դիագնոզա տալիս, որ ամեն ինչ վատա, բայց արդեն 20 օրա մի օրինակ չի կարում բերի, շատ խնդալուա երևում:
Ոբմշ ինչ երկարացնեմ: Լավ եք անում վատը ասում եք, հասնումա սաղին, ապրեք, բայց մեկ մեկ կարաք լավն էլ ասեք, որ չստեղծեք տպավորություն, թե ձեզնից բացի մասնագետ չկա ու սաղ տապալվել էր եկել եք հիմա մի կերպ փորձում եք շողուլի բերեք:
Օրինակներ չեմ ուզում եբերել, բայց տոտալ սաղին փչացնել հանուն «փրկիչ» անվան դա սխալա ու ոչ մարդավարի:
Էսքանը: Աստված ձեր հետ, պաչում եմ բոլորիդ ու հիշեցնում, որ կոռուպցիան կար, բայց մինչև հեղափոխություն էլ ենք ապրել, աշխատել, սնվել, թշնամուց պաշտպանվել, արտաքին աշխարհում հաղթանակներ տոնել, ու սոված չենք մեռել:

Ankakh Hayastan



Նման նյութեր