Մասնավոր բուհերը կանգնած են փակվելու վտանգի առջեւ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողներին ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյան: Նա նշեց, որ այս տարի էականորեն պակասել է դիմորդների թիվը:
«Պետք է հասկանանք, որ դիմորդների թվի պակաս չի եղել, այլ դիմորդների թիվը բաժանվել է 2 տարիների միջև և այդ պատճառով է, որ նախորդ տարի և այս տարի դիմորդների թիվը քիչ է եղել, սակայն մյուս տարի պատկերն արդեն կփոխվի: Բուհերը քիչ դիմորդների պատճառով այս տարի կանգնել են ֆինանսական խնդիրների առաջ և իմ կարծիքով՝ բազմաթիվ մասնավոր բուհեր կփակվեն»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Փորձագետի կարծիքով, պետական բուհերը, այս տարի լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով կրճատումներ կանեն: Կկրճատվեն նաև պրակտիկ ոլորտից հրավիրվող դասախոսները:
Բուհերի ֆինանսական խնդիրները լուծելու համար ձորձագետը առաջարկեց, որ պետությունը ֆինանսավորի բուհերին:
«Պետության կատարած ռեֆորմների հետևանքով է, որ 12-ամյա կրթությունը ներդրվեց և դրա հետևանքով է, որ այսօր բուհերը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, հետևաբար թող պետությունն էլ այժմ լուծի այդ խնդիրները»,- ասաց նա: