Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է ամունալ տեսակի պայթուցիկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է 24 հատ «տրոտիլե բրիկետ»:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների մոտենալը: