«Իմաստունները խոսում են, որովհետև ասելու բան ունեն, իսկ հիմարները՝ որովհետև պետք է ինչ-որ բան ասեն». Պլատոն:
Մեր շուրթերից դուրս եկող բառերը կարող են մեկնաբանվել 4 եղանակով՝ դրական, բացասական, չեզոք և անհասկանալի: Խելացի, էմոցիոնալ, հասուն մարդիկ հակված են խոսել կանխամտածված, թափանցիկ, յուրաքանչյուր բառը մտածելով, որպեսզի մինիմումի հասցնեն բացասական կամ հանելուկային պատասխանի հավանականությունը: Բայց իրականությունն այն է, որ մենք բոլորս էլ երբևէ ասել ենք այն, ինչի համար հետո զղջացել ենք: Հնարավոր է, որ մեր բառերը՝ կանխամտածված թե ոչ, խորապես վիրավորել են ինչ-որ մեկին: Մենք բոլորս էլ սարսափելի զգացողություններ ունեցել ենք այդ առումով: Էմոցիոնալ ինտելեկտը որոշվում է՝ որպես սեփական էմոցիաները գիտակցելու, վերահսկելու և արտահայտելու ունակություն: Էմոցիոնալ ինտելեկտի մակարդակը հաճախ որոշում է, թե ինչպես են մեր բառերը մեկնաբանվում ուրիշների կողմից: Ավելին, ինտելեկտի հենց այս տեսակը, այլ ոչ թե գրքային խելքը կամ ինտելեկտի ցուցիչն է որոշիչ դեր խաղում այն բանում, թե ինչ ասել, և, ինչը պակաս կարևոր չէ, ինչ չասել: Էմոցիոնալ ինտելեկտն անխզելիորեն կապված է հասարակական գիտակցության, ուրիշների զգացածը մեկնաբանելու հետ: Այլ կերպ ասած՝ դա զգայուն լինելու մեր ունակությունն է: Բառերի իմպուլսիվ, անկայուն հաջորդականությամբ ուղեկցվող սարսափելի մտքերից և զգացմունքներից խուսափելու համար կարևոր է ունենալ հրապարակային արգելված արտահայտությունների վերաբերյալ բազային գիտելիքներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն 9 արտահայտությունները, որոնք էմոցիոնալ մտավորական մարդիկ չեն անում:
- Դա արդարացի չէ…
Դե հա, կյանքն անարդարացի է, և հասուն մարդիկ լավ են հասկանում դա: Հնարավոր է, որ այն, ինչ պատահել է, ազնիվ չէ: Պետք է հիշել, որ մեզ շրջապատող մարդիկ հաճախ չգիտեն այդ միջադեպի մասին, և անգամ, եթե գիտեն էլ, «դա արդարացի չէ» արտահայտությունը բացարձակապես որևէ հարց չի լուծում: Որքան էլ որ դա բարդ լինի, ձեր ուշադրությունը և ջանքերը կենտրոնացրեք խնդիրների լուծման վրա: Այդպես դուք ձեզ ավելի լավ կզգաք, կպահպանեք ձեր արժանապատվությունը և կարող եք պարզապես լուծել խնդիրը:
- Դուք հոգնած տեսք ունեք…
Ահա թե ինչ. մենք բացարձակ տեղյակ չենք, թե ինչ է կատարվում մարդու կյանքի կուլիսներում: «Դուք հոգնած տեսք ունեք» արտահայտությունը, անկախ նրանից, որ դուք միգուցե և սրտացավ վերաբերմունք ունեք, մարդուն ցույց է տալիս, որ նրա խնդիրներն ի ցույց են դրված: Դրա փոխարեն՝ այլ կերպ ձևակերպեք ձեր ասելիքը, ասենք. «Ամեն բան կարգի՞ն է»: Դա ենթադրում է, որ դուք անհանգստացած եք նրանով, թե ինչ է տեղի ունեցել:
- Ոչ ճիշտ հաճոյախոսություններ…
Օրինակներ՝ «Դուք ձեր տարիքի համար հիանալի տեսք ունեք« կամ «Կնոջ համար դուք բավականին շատ բան եք արել»: Ինչպես մենք բոլորս գիտենք, տարիքային և գենդերային նախապաշարմունքներն այսօր էլ, նախկինի պես, գոյություն ունեն: Կա հավանականություն, որ մարդը, ում հետ դուք խոսում եք, լավ տեղեկացված է այդ նախապաշարմունքներից, և կնեղանա դրանց հիշատակությունից: Մանրամասներ պետք չեն: Պարզապես մարդուն հաճոյախոսություն արեք:
- Ինչպես ես ավելի վաղ ասել էի…
Ո՞վ ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան չի մոռանում: Այս արտահայտությունը ենթադրում է, որ ձեզ համար տհաճ է կրկնվելը, կամ դուք ինչ-որ բանով ավելի լավն եք, քան ձեր զրուցակիցը: Ձեռնպահ մնացեք նմանատիպ մեկնաբանություններից և փորձեք բացատրել ձեր ասածը:
- Դու երբեք կամ դու միշտ…
Սովորաբար այս բառերն անկեղծ չեն ասվում, կամ ասվում են կտրուկ ու ոչ այնքան ազնիվ: Չափազանց հաճախ դրանք օգտագործվում են ինչ-որ մեկին ցավ պատճառելու կամ վշտացնելու համար՝ ելնելով նրա նկատմամբ տածած ատելությունից: Հիմնավորեք այն, ինչ արել է մեկ ուրիշը:
- Դա ինձ համար նշանակություն չունի…
Երբ ինչ-որ մեկը սպասում է քո կարծիքին, նա հույս ունի կառուցողական հետադարձ կապի, ցանկացած հետադարձ կապի: «Դա ինձ համար նշանակություն չունի» արտահայտությունն ինչ-որ տեղ ենթադրում է, որ կամ նրանց իրավիճակը ձեզ համար նշանակություն չունի, կամ հետադարձ կապն ապահովելու համար ժամանակը ձեզ համար առաջնային չէ: Դրա փոխարեն՝ տեղյակ եղեք, թե ինչ իրավիճակում է մարդը:
- Ողջ հարգանքով…
Արդյո՞ք մեր շուրթերով հնչող բոլոր բառերը կարող են կախված լինել զրուցակցի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից: Եթե ազնվորեն կարող եք «այո» ասել, ուրեմն շարունակեք նույն ոգով: Պարզապես իմացեք, որ ձեր լեզուն ու ձայնի տոնը արագ հասկացնել կտան՝ արդյո՞ք ձեր զրուցակցին արժանացրել եք բավականաչափ ուշադրության: Մյուս կողմից, եթե ավտոպիլոտի ռեժիմով ասված այդ արտահայտությունը, որը հարգանքի հետ որևէ կապ չունի, զրույցը թեթևացնելու նպատակով է արվում, ավելի լավ է արգելակել:
- Չէ՞ որ ես քեզ ասում էի…
Այս արտահայտությունն արվում է փառասիրությունից ու գերակայությունից: Երբ դա ասում եք, դուք, ի՞նչ է, պատկերացնում եք ավազների մեջ խաղացող 2 փոքր երեխաների՞: Պատճառն այն է, որ այս արտահայտությունը մանկական է ու հասուն չէ: Ոչ մի խելացի, հասուն մեծահասակ չպիտի արտաբերի նման բառեր: Հնարավոր է, որ դուք ինչ-որ մեկին նախազգուշացրել եք որևէ գործողության սպասվող հետևանքների մասին, բայց դա արդեն ոչնչով չի օգնի: Գտեք փոխգործակցության եղանակ նրա հետ, ով սխալ որոշում է կայացրել, ինչն ատելություն չի ենթադրում:
- Ես հանձնվում եմ…
Այս արտահայտությունը, չնայած անմեղ է թվում, ցույց է տալիս, որ մենք ի վիճակի չենք մեր առջև դրված ինչ-որ խնդիր հաղթահարել: Միգուցե դա անտանելի ղեկավարն է, բարդ առաջադրանքը, նախագիծը, ատելի գործընկերը կամ էլի շատ բաներ: Բայց հիշեք, որ դուք անհամեմատ ուժեղ եք, խելացի և ընդունակ, քան դուք մտածում եք, և «ես դա կարող եմ անել» արտահայտությունը միակն է, որ դուք պետք է ասեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը