
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչ, 1956 թվականին ծնված Կոմիտաս Մկրտչի Սարգսյանի դին Գեղարքունիքի մարզի փրկարարները և համագյուղացիները գտել են այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Լեռնակերտ-Մադինա բնակավայրերի սահմանաբաժանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանը, Կոմիտաս Սարգսյանն անհետացել էր երեկ ժամը 11-ից և որոնվում էր որպես անհետ կորած:
«Երեկ կեսօրից նրան որոնում էին փրկարարները, ոստիկանները և հարազատներն ու համագյուղացիները: Նախնական վարկածով՝ նա գնացել է անասունների ետևից և ցած գլորվել բարձր ժայռից ու մահացել: Նրա դին տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության, որի ընթացքում էլ պարզ կլինի ամեն ինչ: Կոմիտասն ամուսնացած է եղել երկու անգամ, ունեցել 6 երեխա: Նա բանվոր էր, անասնապահ ու հողագործ, շատ համեստ, խելացի անձնավորություն: Կարծում եմ, նրա մահը զուտ անզգուշության արդյունք է»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան