«Եթե ինչ-որ մեկը «կլյաուզա» է անում, պետք չէ դրան այդքան ուշադիր լսել». Կարեն Աղամյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եթե ինչ-որ մեկը «կլյաուզա» է անում, պետք չէ դրան այդքան ուշադիր լսել». Կարեն Աղամյան

«Ստեղծագործական միությունների կարևորությունն իրենք իրենցով ապացուցում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Նկարիչների միությունն ուշադրության կենտրոնում է. «Եթե դու ոչ մի բան չանես, քո մասին չեն խոսի, չեն էլ նկատի։ Գիտեք՝ ես արդեն երկար տարիներ է՝ միության նախագահ եմ, ու շատ լավ գիտեմ բոլոր այն խնդիրները, որոնք կան մեր միության ուսերին, սակայն միությունը շատ ակտիվ ապրում է։ Փաստորեն Նկարիչների միությունն իր վրա վերցրել էր մի ֆունկցիա, որը Խորհրդային Միության ժամանակ իրենը չէր՝ ցուցահանդեսների կազմակերպումը։ Դրա համար կար առանձին Նկարչի տուն։ Քանի որ սա արդեն վերացված է 1992 թվականից, մենք այս ավանդույթը շարունակում ենք»։

Խոսելով այն քննադատությունների մասին, որ ստեղծագործական միություններն անպետք կառույցներ են, որոնք խրված են կոռուպցիոն ռիսկերի մեջ՝ Կ. Աղամյանն ասաց, որ կոռուպցիոն դրսևորումներ Հայաստանում շատ են բացահայտվել.

«Մեր կառույցը որևէ առնչություն չունի պետական բյուջեի հետ։ Մենք չունենք այնպիսի միջոցներ, որ դրա մեջ էլ դուք կոռուպցիա նկատեք։ Եթե ինչ-որ մեկը վատաբանում է, «կլյաուզա» է անում, պետք չէ դրան այդքան ուշադիր լսել, և պետք է ապացույց ուզել։ Կա՞ որևէ փաստ։ Ես, արդեն 20 տարի է՝ Նկարիչների միության նախագահ եմ, որևէ անթույլատրելի քայլ չի արվել, գիտեմ, որ մյուս միություններում՝ ևս, օրենքի որևէ խախտում չի եղել։ Այսօրվա ժամանակները քանի որ արթնացրեցին ճշմարտության ալիքը, դրա հետ միասին դժբախտաբար բարձրացավ այն ոչ մաքուրը, որը խառնում է ամեն ինչ, և դա կարող է վատ արդյունքի բերել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Անի Քեշիշյան