Հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով այս օրերին Հայաստանում է, հրապարկել է մեկ րոպեանոց տեսանյութ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով:
«Ողջույններ բոլորին նոր երկրից: Շատերը, հավանաբար, չգիտեն Հայաստանի մասին: Այստեղ անցկացված իմ առաջին օրվանից ուզում եմ ձեզ հետ կիսվել տպավորություններով, նրանք ինչ-որ բան տարբեր կերպ են անում… հատկապես, երբ խոսքը վերաբերում է ջրին»,– գրել է բլոգերը:
Բլոգերը հուլիսի 14-ին իր էջում գրառում է կատարել Հայաստան ժամանելու վերաբերյալ և նշել, որ նպատակ ունի տեսանյութ նկարահանել և կոչ է արել քաղաքացիերին հավաքվել Կասկադում և մասնակցել նկարահանումներին:
Nas Daily բլոգերը ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր:
Հայտնի բլոգերը Հայաստան է եկել ՀՀ քաղաքավիացիայի գլխավոր վարչության և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ: Առաջիկայում ևս կհրավիրվեն ճանաչված բլոգերներ: