
ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի բացատրություն ստանա Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կանգնեցման վերաբերյալ:
«Մենք այդ հարցով գրավոր դիմում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան, բայց դեռ արձագանք չենք ստացել»,-«Արմենպրես»–ի թղթակցին ասաց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
Արձանի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին: Ինչպես նշեց Անի Սմբատյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չի մասնակցի միջոցառմանը: