Հուլիսի 18-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Արամ Մանուկյան փողոցի 1-5 համարների եւ նրբանցքի, Արամ Մանուկյան փողոցի, Գրիգոր Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքի ջրամատակարարումը։
Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարային աշխատանքներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: