
Խարույկ բարձրացված Ջորդանոյին ամբոխի միջից հանկարծ մի կին է մոտենում և փորձում առաջինը կպցնել կրակը: Դե բնականաբար դահիճը նյարդայնանում է պառավի այդ հանդուգն վարքագծից և մի կողմ շպրտում նրան: Չէ՞ որ ծիսակարգի համաձայն կրակն առաջինը պետք է կպցնի եկեղեցու կողմից լիազորված դահիճը:
Բայց խնդիրն այդ կրակը կպցնելու մեջ չէր, պարզապես տատիկը չգիտեր, թե ինչու են այրում Ջորդանո Բրունոյին, դա նույնիսկ նրան չէր էլ հետաքրքրում: Հերետիկոսները այրվում են առանց քննության, իսկ կատաղությունից բթացած ամբոխը՝ կշտանում մարդկային խանձված մսի հոտից: