Վաղվա լուրեր.
Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության առաջնորդին վաղը հարցրել են, թե ինչու է չորրորդ իշխանությունը Հայաստանում վերածվում հինգերորդ անիվի…
…առաջնորդը մեղմիկ ժպտացել է ու պատասխանել. «քանի լայվ է պապուլը,
Էլ ում է պետք մամուլը…»
…«իշխանությունը չի սիրում բաժանման գործողություն և դասական թվականներ»,- վաղը նշել է առաջնորդը և հավելել.,- «նորհայաստանում™ չպետք է լինի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ իշխանություն՝ իշխանությունը միակն է ու անբաժանելի, այն պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը՝ ես եմ… ես եմ նաև մամուլը՝ միակ և անբաժանելի, ես եմ ազգայինն ու ժողովը, ես եմ դատարանն ու գերագույն գլխավորը, ես եմ ալֆան և օմեգան… »
…լրագրողները տարակուսել են. պետական ինստիտուտների և դրանց փոխադարձ հավասարակշռության բացակայության վերաբերյալ, նշելով, թե խորհրդարանը նորհայաստանում™ վերածվել է գործադրի կոճակասեղմիչի, դատարանները իրականացնում են հեղափոխականների քաղաքական խոստումբերը ու առաջնորդվում ոչ թե խզճով ու օրենքով, այլ ֆեյսբուքյան կենդանի եթերներեվ, գործադիրը հաշվետվողականության բացակայության պայմաններում մսխում է հարկատուների փողերը ինչին առաջնորդը արձագանքել է նախ պարզ. «մեզ բմբուլ պետք չի, մեզ վարկանիշ է պետք…», ապա կտտուկ՝ հորդորել է հակապետական գործունեությամբ չզբաղվել և նման հարցեր չբարձրացնել…
…լրագրողներն ինքնահորդորվել են…
© մամլիչ ցիրկ