Նուսեյր Յասինը կամ Նաս Դեյիլի (Nas Naily) անունով հայտնի բլոգերը Հայաստանում է և չի թաքցնում, թե որքան է հիացած երևանյան ցայտաղբյուրներով։ Նա բոլորին հրավիրում է Հայաստան՝ վայելելու անվճար քաղցրահամ ջուրը։ Պաղեստինցի երիտասարդը երեկ Կասկադում էր, որտեղ պատասխանում էր ֆեյսբուքյան իր հայ հետևորդների հարցերին։ Հայաստանի և հայերի մասին լսել է Երուսաղեմում։
«Երուսաղեմը բաժանված է մի քանի թաղամասերի՝ մուսուլմանների, հրեաների, քրիստոնյաների և հայերի։ Ու ես ինքս ինձ մտածում էի՝ լավ, ովքե՞ր են այս հայերը, որ իրենց համար առանձին թաղամաս ունեն Երուսաղեմում ու որոշեցի գալ»,- պատմում է Նասը։
Նասը դեռ մեկ շաբաթ էլ Հայաստանում է լինելու և մի շարք տեսանյութեր ևս կնկարի։ Գնալու է սահման՝ Արցախ։ Իսկ որքա՞ն ժամանակ է տրամադրում մեկ րոպեանոց հոլովակը նկարելու համար։
«10 ժամ ընդհանուր առմամբ. 4 ժամ նկարահանումը, 3 ժամ տեքստը, երեք ժամ մոնտաժը»,- ասում է նա։
24- ամյա Նուսեյր Յասինը ծնվել, մեծացել է Երուսաղեմում, այնուհետ սովորել Հարվարդի համալսարանում և աշխատանքի անցել ԱՄՆ-ում, որտեղ տարեկան վաստակում էր 120.000 դոլար։ Սակայն երկու տարի առաջ է թողել է իր աշխատանքը և որոշել ճամփորդել ու նկարահանել իր ամենօրյա արկածներն ու տեղադրել դրանք ֆեյսբուքում։ Այսօր նա 7 մլն-ից ավել հետևորդ ունի։
Ավելին՝ տեսանյութով։