Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան. armtimes.com

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարել է, որ պաշտպաններից Տիգրան Եգորյանը խնդրել է կես ժամով ընդմիջել նիստը՝ մինչև կներկայանա, սակայն մինչ նիստը ընդմիջելը, Պավել Մանուկյանը հայտնել է, որ հայտարարություն ունի անելու: Այսպիսով՝ Պավել Մանուկյանը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես նշելով, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը: Նշենք, որ խոսքը ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մասին է: Պավել Մանուկյանը ևս մեկ անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատի գրոհի հեղինակն, ըստ նրա, Մխիթար Ավետիսյանն է:

Ամբողջությամբ՝ armtimes.com