Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի քաղաքապետարանի անգործության պատճառով բնակիչները կորցրել են իրենց ապրուստի միջոցը. shamshyan.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի քաղաքապետարանի անգործության պատճառով բնակիչները կորցրել են իրենց ապրուստի միջոցը. shamshyan.com

Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում թափառող շները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։ Հուլիսի 16-ին, առավոտյան Լիսինյան փողոցի 11 տան բնակիչ՝ 38-ամյա Ալբերտ Զաքարյանը առավոտյան մտել է գոմ և անակնկալի եկել, որտեղ հայտնաբերել է իր կողմից խնամվող 120 «Դռամա» և մի քանի ցեղատեսակի հավերից 80-ին՝ սատկած։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Զաքարյանը ասում էր. «Բանկից 1.5 միլիոն դրամ վարկ եմ վերցրել ու էդ գումարը դրել եմ էս գործի մեջ, որպեսզի հետագայում կարողանամ և ընտանիքս պահեմ, և բանկին կանոնավոր վարկերս մուծեմ։ Ընտանիքում միայն ես եմ աշխատում, մայրս, կինս և 2 անչափահաս երեխաներս իմ հույսին են։ Առավոտից իրիկուն տանջվելով խնամել ենք հավերին։ Ժամանակին բժիշկ ենք բերել, որակյալ կեր ենք տվել, բայց առավոտան ականատես եղանք էս վիճակին։ Սա մեզ համար արհավիրք է, չգիտեմ, թե ինչպես եմ տակից դուրս գալու։ Արտաշատի քաղաքապետարանից եկան, ասեցին, որ իրենք ոչինչ չեն կարող անել։ Հույս չունեմ, որ նրանք օգնության ձեռք կմեկնեն։ Մեր հույսը Արարատի մարզպետն ու գյուղատնտեսության նախարարն են։ Խնդրում ենք, որպեսզի նրանք մարդկայնորեն սատար կանգնեն մեզ, իսկ մենք շատ բան չենք խնդրում. պարզապես բանկին միջնորդեն, որպեսզի ներողամիտ լինեն։ Իրենք էլ կարող են գան և համոզվեն, որ մեր մեղքով չի եղել դա»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչներն ասում էին, որ հարձակումը կատարվել է թափառող շների կողմից, ու եթե Արտաշատի քաղաքապետարանը թափառող շների դեմն առներ, ապա այդ վիճակը չէր լինի։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նույն օրը նույն եղանակով վնաս է կրել նաև Ալբերտի հարևանը։ Իսկ հաջորդ օրը, ըստ բնակիչների, թափառող շները վնաս են պատճառել Աթարբեկյան փողոցի բնակիչ Հակոբի նապաստակներին՝ 50-ից ավելի նապաստակ սատկացնելով։

shamshyan.com