Անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու գործով կասկածյալը ձերբակալվել է
Advertisement 1000 x 90

Անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու գործով կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, 39 տարեկան։ Կասկածյալը ձերբակալվել է։

Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: