
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը նմանվել ա անտեր եթիմի, որի վրա նախկին աշխուժակ-պայքարիկները որոշել են էլեմենտար կառավարման փորձ ձեռք բերել: Նման անփորձ երիտասարդների անգամ մի հատ հավաբնի կառավարում վստահելն ինքնին հանցագործության պես մի բան կդիտվեր, իսկ այստեղ գործ ունեն մի ողջ պատերազմող երկրի հետ: Նենց, որ մեծ խելք ու հեռատեսություն պետք չի ունենալ՝ հասկանալու համար, թե ինչով է այս ամենը ավարտվելու երկրի և բնակչության համար: Կարևորը դուք ինքնամոռաց ծափ տվեք: Հետո չասեք, թե Կիվիրյանը ձեզ չէր զգուշացնում…»: