«Պետությու՛ն դարձրեք Հայաստանը, հասարակություն ձևավորելուն աջակցեք, օրինականություն հաստատեք. սկսեք Սևանը արագորեն փրկելուց»
Advertisement 1000 x 90

«Պետությու՛ն դարձրեք Հայաստանը, հասարակություն ձևավորելուն աջակցեք, օրինականություն հաստատեք. սկսեք Սևանը արագորեն փրկելուց»

«Սևանի և նրա լողափի ողջ օրհասական վիճակը երևում է, բնականաար, ամռան ամիսներին: Սևանն իրականում սեփականաշնորհված և վարձակալված է գրեթե ամբողջությամբ՝ 1-2 սեղան-աթոռ տեղադրելով, տնակներ վարձով տալուվ փող աշխատելու մարմաջը զրկել է մարդկանց Սևանում հանգստանալու ցանկությունից, և ծովազուրկ Հայաստանի այս փոքրիկ ջրակտորը խլվել է հայաստանցիներից և զբոսաշրջիկներից: Այս խուժան մեթոդներով էլ տուրիզմ են ուզում զարգացնել, Սևանն են ուզում պահպանել: Ոչ միայն չեք զարգացնի, այլև հիմնահատակ ավերել են ու շարունակում են ավերել, քանի որ օդից և ջրից փող սարքելու մարմաջը արդեն հիվանդագին ձևեր է ընդունում Հայաստանում

Կառավարության առաջիկա նիստին պետք է լրջորեն քննարկել այդ հարցերը, ոչ թե պարզապես ստուգել վարձակալների արտոնագրերը, այլ սկսել զանգվածային ապաարտոնագրման գործընթացը և նախաձեռնել Սևանի ափերի բեռնափաթման համալիր ծրագիր: Իշխանության համար այդ խնդիրը լուծելը մի քանի օրվա հարց է: Ազատագրե՛ք Սևանը, վերադարձե՛ք այն մարդկանց և պահպանե՛ք այն ապագա սերունդների համար:

Հայ ժողովրդին էլ պետք է պարտադրել բնության մեջ հանգտանալ սովորելու տարրական կաննոները. սեփական սննդային աղբը հավաքել, շրջական միջավայր չկեղտոտել, ռաբիսով ուրիշներին չզզվացնել: Դուք 21-րդ դարի քաղաքացի՞ եք, թե՞ նախնադարի անգիտակից մարդիկ, Հայաստանը 21-րդ դարի՞ պետություն է, թե՞ հրոսակախմբերի ավերատեղի:

Մա՛րդ եղեք, քաղաքացի՛ եղեք, քաղաքակի՛րթ եղեք:

Դուք էլ վերջապես տեր կագնեք իշխանությանը, հիշելով, որ իշխանությունը վայելք չէ, այն ահռելի պատասխանատվություն է:

Պետությու՛ն դարձրեք Հայաստանը, հասարակություն ձևավորելուն աջակցեք, օրինականություն հաստատեք:

Սկսեք Սևանը արագորեն փրկելուց»,- իր էջում գրել է Նարինե Մկրտչյանը:



Նման նյութեր