Էս սրանց բենեֆիսի վերջը ի՞նչ է լինելու ու ովքե՞ր են պատասխանատվության կոչվելու, եթե իրոք պարզվի, որ մարդասպանության գործած մարդկանց խափանման միջոց են փոխել
Advertisement 1000 x 90

Էս սրանց բենեֆիսի վերջը ի՞նչ է լինելու ու ովքե՞ր են պատասխանատվության կոչվելու, եթե իրոք պարզվի, որ մարդասպանության գործած մարդկանց խափանման միջոց են փոխել

«Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության հետքերով կարևոր է արձանագրել մի քանի պարզ փաստ․

1․ Ըստ Պավլիկի՝ ստացվում է, որ դատարանի որոշմամբ փոխվել է խափանման միջոց մարդասպանություն գործած մեկի, մեկ էլ բանկոմատը թալանած մեկի համար։

2․ Ի դեպ՝ ֆիքսենք, որ բանկոմատի կողոպուտը այսքան ժամանակ ներկայացվում էր, որպես տղերքին շառով անելու փորձ։ Փաստորեն՝ պարագլուխներից մեկի մակարդակով ուժգին հարված է հասցվում սասնածռիստական քարոզիչների կողմից ստեղծված այս մի միֆին ևս։

3․ Սասնա Ծռերը՝ մնալով իրենց ամպլուայում, հայտարարում են, որ դա Պավլիկի մասնավոր կարծիքն ա, այլ ոչ թե խմբի։ Այսինքն, սրանք տենց էլ չհասկացան, որ բեմում չեն ու Պավլիկի ասածը ոչ թե մասնավոր կարծիք է, այլ դատավարության շրջանականերում արած կոնկրետ հայտարարություն՝ կոնկրետ հանցագործությունների մասին։

Հիմա մի քանի տրամաբանական հարց․

1․ Եթե Պավլիկը ճիշտ է ասում ու պատգամավորների երաշխավորագրերով փոխվել է սպանություն գործելու մեջ մեղադրվող մարդու ու մի հատ էլ ավազակի խափանման միջոց, ապա ինչպես է պետք վարվել նման պատգամավորների հետ։

2․ Եթե Պավլիկը ճիշտ է՝ հատկապես բանկոմատի մասով, ապա էդ ո՞ր տրամաբանությամբ ենք կարող դիտարկել Ծռերին որպես քաղբանտարկյալ։

3․ Էս սրանց բենեֆիսի վերջը ի՞նչ է լինելու ու ովքե՞ր են պատասխանատվության կոչվելու, եթե իրոք պարզվի, որ մարդասպանության գործած մարդկանց խափանման միջոց են փոխել։

Հ․Գ․ Անձամբ ինձ համար ոչ մի էական բան չի փոխվել, քանի որ երբեք չեմ էլ կասկածել, որ բոլոր ոստիկաններին էլ սպանել են սրանք, սպանություններից առնվազն մեկը կարելի է որակել որպես խմբակային սպանություն, բացարձակ կասկած չունեի ու չեմ ունեցել, որ բանկոմատն էլ իրենք են թալանել ու առավել ևս չի փոխվել այն դիրքորոշումս, որ Սասնա Ծռերը ոչ այլ ինչ են, քան ահաբեկչական խմբավորում»,- իր էջում գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը։



Նման նյութեր