Ի՞նչ է ստացվում՝ ուրեմն ռուսական ռազմաբազայում իրո՞ք վիճակն այդքան անկառավարելի է. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է ստացվում՝ ուրեմն ռուսական ռազմաբազայում իրո՞ք վիճակն այդքան անկառավարելի է. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի գրառումը. «Դա սադրանք է՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության». ահա այսպիսի քաղաքական գնահատական տրվեց ՀՀ վարչապետի կողմից Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ հուլիսի 17-ի միջադեպի կապակցությամբ: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն:

Այսինքն, տեղի ունեցավ այն, ինչ բացարձակ հնարավոր չէր պատկերացնել նախորդ իշխանությունների օրոք: Հիշենք, թե ինչ վախվորած կեցվածք էին ընդունել ՀՀ իշխանավորները 2015-ի հունվարին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանդի ժամանակ, երբ կասկածելի, այդպես էլ մինջև վերջ չպարզված հանգամանքներում սառնասրտորեն սպանվել էին տան մեջ գտնվող Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները: Այդ առեղծվածային մասսայական սպանության մեջ մեղադրվեց մեկ անձ՝ 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Պերմյակովը:

Իսկ Փանիկում տեղի ունեցած սադրանքն ըստ էության շատ վտանգավոր էր և կարող էր ունենալ անկանխատեսելի, անգամ ողբերգական զարգացումներ: Հիմա պարզվում է, ինչպես ռազմաբազայի հրամանատարութունն է դա ասել, Փանիկ գյուղ մտնելու հրաման որպես այդպիսին չի էլ եղել: Ի՞նչ է ստացվում՝ ուրեմն ռուսական ռազմաբազայում իրո՞ք վիճակն այդքան անկառավարելի է և մեզ համար լի բազում վտանգներով:



Նման նյութեր