Բերդ քաղաքում քարաթափում է եղել. Ճանապարհի երթևեկելի հատվածից քարերն արդեն հեռացված են
Advertisement 1000 x 90

Բերդ քաղաքում քարաթափում է եղել. Ճանապարհի երթևեկելի հատվածից քարերն արդեն հեռացված են

ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի փողոցներից մեկում քարաթափում է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«911» ծառայությանը տեղեկությունը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10:09-ին:

Բերդի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները քարերը (0.7 և 1.5 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: