Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ն ու КамАЗ-ը. կան վիրավորներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ն ու КамАЗ-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Հայրապետյանի վարած КамАЗ մակնիշի 34 CC 916 համարանիշի և Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Գուրջյանի վարած Opel մակնիշի 34 QQ 647 համարանիշի ավտոեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Կ. Գուրջյանն ու նրա ուղևորներ՝ Սևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Խաչատուր Լևոնյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սամվել Չոբանյանը և 20-ամյա Էդմոն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Դադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com