Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Advertisement 1000 x 90

Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

«911» ծառայությանը  հուլիսի 19-ին  ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: