«Եթե նոր իշխանությունն ունի քաղաքական կամք, Շանթ Հարությունյանին օրինական ճանապարհով ազատ կարձակի». Շահեն Հարությունյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«Եթե նոր իշխանությունն ունի քաղաքական կամք, Շանթ Հարությունյանին օրինական ճանապարհով ազատ կարձակի». Շահեն Հարությունյան. aravot.am

Aravot.am-ը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուց՝ Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ «վերջին շրջանում ազատ են արձակվում այն անձինք, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ կալանքի ներքո էին: Իսկ ինչո՞ւ Շանթ Հարությունյանի առնչությամբ զարգացում չկա»:

Հիշեցնենք, որ 2013 թ. Մաշտոցի պողոտայում բախումների գործով 14 ցուցարարներից 12-ը դատապարտվել էին 1,5-ից մինչև 7 տարվա ազատազրկման։ Բացի Շանթ Հարությունյանից, ներկայում մյուսները դատարանի որոշմամբ վաղաժամկետ ազատ են արձակվել, մի մասը՝ պատժի կրման բաց ռեժիմով: Շահեն Հարությունյանը նախ նշեց, որ գործն ամբողջովին շինծու դատավարությունն էր՝ քաղաքական բնույթով. «Մենք հայաստանյան բոլոր դատական ատյանները սպառել ենք, հիմա ՄԻԵԴ-ի վճռին ենք սպասում»:

Ինչպես նշեց Շահեն Հարությունյանը, կարծիքներ է լսում, թե քաղբանտարկյալներն անպայման պետք է դիմեն դատական ատյաններին կամ կառավարությանը, որպեսզի փոխվի նրանց խափանման միջոցը. «Մեզ համար այդ մոտեցումն անընդունելի է, որովհետև քաղբանտարկյալին ոչ թե ներում են տալիս, այլ արդարացման դատավճիռ: Չէ՞ որ անձը քաղաքական հայացքների համար է պայքարել, գնացել հանուն հայրենիքի անձնազոհության և բանտ է նստել: Քաղբանտարկյալին ներում շնորհելը բարոյական և տրամաբանական չէ»:

Ամբողջական հոդվածը՝ aravot.am